Ղարաբաղյան հակամարտությունը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը, Մոսկվան կոնկրետ ծրագիր չունի. Լավրով. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am
Ռուսաստանն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն ինչ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պայմաններ ստեղծելու համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/01/15/karabakh/2587961]Tert.am[/url]-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը չի կարող ունենալ այդ խնդրի կարգավորման կոնկրետ ծրագրեր, որովհետև խնդիրը կարող են լուծել միայն իրենք՝ կողմերը: Ռուսաստանն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ միասին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ անում է ամեն բան, որպեսզի պայմաններ ստեղծի այդ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը փորձում է հակամարտության բանակցային գործընթացում կողմերին բերել ընդհանուր հայտարարի:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/01/15/karabakh/2587961]կայքում[/url]։