211652_close_icon
views-count10369 դիտում article-date 13:39 15-01-2018

Իրանում համազգային սգո օր է հայտարարվել

Իրանում այսօր համազգային սգո օր է հայտարարվել՝ կապված SANCHI նավթային տանկերի անձնակազմի անդամների զոհվելու հետ, հայտնում է IRNA գործակալությունը։ Հիշեցնենք, որ տանկերը այս տարվա հունվարի 6-ին Արևելյան-Չինական ծովում [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/14/1086717/]բախվել[/url] էր հոնգկոնգյան CF CRISTAL բեռնատար նավին։ Բախման հետևանքով զոհվել է իրանական տանկերի աձնակազմի 32 անդամ, որից 30-ը՝ Իրանի քաղաքացիներ էին։ Տանկերը տեղափոխում էր 140 հազար տոննա գազի կոնդենսատ, երբ հունվարի 6-ին ծովում՝ Յանցզի գետից 290 կմ հեռավորության վրա, բախվել է բեռնատար նավին։ Նավում հրդեհ էր բռնկվել, իսկ նրա 3 անդամները, ովքեր Իրանի և Բանգլադեշի քաղաքացիներ էին, անհետ կորել էին։ Փրկարարները հայտնաբերել են 3 իրանցի ծովայինների դիերը։

Նմանատիպ նյութեր