7813 դիտում
09:38 12-01-2018
Գալուստ Սահակյանը «մոտավորապես խրուշչովյան տներում» ապրող որդիներից փող չի վերցնի. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե ինքն էլ ֆինանսական խնդիրներ ունի, բայց որդիներից, որոնք ապրում են «մոտավորապես խրուշչովյան տներում», երբեք փող չի վերցնի, եթե անգամ նրանք «բիզնեսային երևույթներ էլ ունեն»:
«ՉԻ» - Սա իսկապես մարդկային ողբերգություն է. ԱԺ նախկին նախագահը ցանկանում է մոտավորապես առանձնատուն գնել, բայց ոչ բիզնեսային երևույթներ ունեցող որդիներն են օգնում, ոչ գրեթե Բուռնաշը, ով նույնպես երևույթներ ունի:
Իսկ ինքը՝ Գալուստ Գրիգորիչը, իր իսկ խոստովանությամբ, շատ ավելի լավ էր ապրում խորհրդային տարիներին, երբ դպրոցի տնօրեն էր: Ոչ թե այն պատճառով, որ մաղարիչային երևույթներ կային, այլ որովհետև աշխատավարձը բարձր էր (և ոչ թե ԱԺ նախագահ աշխատած տարիների պես՝ ընդամենը միլիոն դրամ):
Բայց միևնույն է՝ որպես ազգային գաղափարախոսություն ունեցող մարդ, Գալուստ Սահակյանի համար կոմունիստների ժամանակ «տանջահար երևույթ էր»: Դրա համար էլ հիմա նա ողջունում է առանձնատներ ունեցողներին: Իսկ մոտավորապես պանելային շենքերում ապրողներին երևի օդային համբույրներ է ուղարկում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
5881 դիտում
10:09 25-03-2016
Մոտավորապես ինչ արժե ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը և այլն. «Չորրորդ իշխանություն»
3107 դիտում
09:24 30-09-2016
Գալուստ Սահակյանը ռաբիս երաժշտության տակ մոտեցումներ է ձևավորում. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»