5881 դիտում
10:09 25-03-2016
Մոտավորապես ինչ արժե ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը և այլն. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եկամուտները 2015 թվականին կտրուկ նվազել են և կազմել ընդամենը մոտ 70 միլիոն դրամ, մինչդեռ 2014-ին այդ թիվը հասնում էր 215 միլիոնի։
«ՉԻ» – Սուրիկ Խաչատրյանն, ինչպես հայտնի է, 2015-ին մի քանի փորձանքների մեջ է ընկել (թեև ՀՀ Քրեական օրենսգրքում «փորձանք» եզրույթ չկա)։ Այնպես որ՝ եթե եկամուտների վերաբերյալ նրա ներկայացրած տվյալները հավաստի լինեին, կարող էինք հստակ պատկերացում կազմել, թե որքան է արժեցել այդ փորձանքներից յուրաքանչյուրի «ջրելը»:
Չէ, մենք հասկանում ենք, որ իրավապահ համակարգում ֆիքսված գնացուցակ չկա, բայց եթե, ասենք, մաքսայինը կիրառում է «ստուգիչ» գներ, նման մի բան էլ կարող էին իրավապահներն անել: Եվ բոլորը կիմանային, թե մոտավորապես ինչ արժե, ասենք, ինքնապաշտպանվելը, չափալախելը, աչքի թայը հանելը և այլն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
7810 դիտում
09:38 12-01-2018
Գալուստ Սահակյանը «մոտավորապես խրուշչովյան տներում» ապրող որդիներից փող չի վերցնի. «Չորրորդ իշխանություն»
2248 դիտում
10:12 18-03-2016
«Հայկական վերածնունդը» մասնակցելու է բոլոր միջոցառումներին, որ հնարավորինս շատ աչքի ընկնի. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1033 դիտում
08:00 30-01-2025
Ո՞ր կազմակերպությունն է արձանագրել ամենախոշոր առաջընթացներից մեկն անցած տարվա ընթացքում. «Փաստ»