Հույս ունեմ, որ այս տարում մենք հանդիսատեսին չենք բերի թատրոն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա. Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի տնօրեն
«2017 թվականի հունվարի 9-ին սկսեցի ղեկավարել թատրոնը և գարնանը Ռոստովի հյուպատոսի հետ համատեղ կազմակերպեցի հյուրախաղեր։ Ամենակարևորն այն է, որ 2017-ին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ վերանորոգվեց թատրոնի տանիքը։
2018 թվականին թատրոնը կվերանորոգվի կրկին Տաշիր ընկերության ղեկավար Կարեն Կարապետյանի աջակցությամբ և պետբյուջեի կողմից, և հույս ունեմ, որ այս տարում մենք հանդիսատեսին չենք բերի թատրոն, այլ հանդիսատեսն իր ոտքով կգա։ Թերևս դա է իմ կարևոր նպատակը, իհարկե, նաև ունենալ պրեմիերաներ, թատերաշրջանը բացել հրաշալի ներկայացումներով»։
[b]ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ դերասանուհի,
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան
պետական դրամատիկական թատրոնի տնօրեն[/b]