12163 դիտում
21:34 11-01-2018
ՀՀ-ում որևէ քաղաքացի օրենքից վեր չի կարող լինել. Շարմազանովը՝ «Ճվճըվ Արոյի» որդիների արարքների մասին
ՀՀ-ում որևէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով աղմկահարույց վթարը, որը երկու ոստիկանի կյանք էր խլել։
Դիտարկմանը, թե տարբեր իրավապահ մարմիններ մեղմ ասած չեն կատարել իրենց պարտականությունները, չեմ չեն պատժել հանցանքներ կատարած, «Ճվճըվ Արոյի» որդիներին, Շարմազանովը պատասխանել է. «ՀՀ նախագահը եւ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին։ Մեր խնդիրներն ու նպատակն է, որ ՀՀ-ում որեւէ քաղաքացի անկախ ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի, մայրկի հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել»։
«Կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը։
[url=https://shamshyan.com/hy/article/2018/01/11/1086468/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 8-ին Երեւանում վթարի հետեւանքով զոհվեցին 2 ոստիկաններ։ Նրանց մեքենային բախված BMW X6 մակնիշի մեքենայի վարորդին՝ Սարգիս Վարդանյանին այսօր կալանավորել են։
Նմանատիպ նյութեր
16646 դիտում
19:51 24-01-2014
Որոշ դադարից հետո «Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը նորից հայտնվեց ոստիկանների տեսադաշտում
18175 դիտում
20:52 04-02-2014
1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվեց նաև Ճվճըվ Արոյի ավագ որդին
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ