211652_close_icon
views-count18133 դիտում article-date 20:52 04-02-2014

1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից զրկվեց նաև Ճվճըվ Արոյի ավագ որդին

Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի պետ Հարութ Մարգարյանի որոշմամբ ավտոմեքենան վարելու իրավունքից 1 տարի ժամկետով զրկվել է Երևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ 21-ամյա Սարգիս Վարդանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է բազմաթիվ օրինախախտումներ կատարելու մեջ և նրան ճանաչում են որպես ՃվՃըվ Արոյի ավագ որդի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պարզվել է` Ս. Վարդանյանը խախտել է ՀՀ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի ինչպես նաև Ճանապարհային երթևեկության կանոնների 65, 66 և 67 կետերի պահանջները` այն է. Ս Վարդանյանը վարելով Volkswagen մակնիշի 17 TT 007 համարանիշի ավտոմեքենան տեսնելով իր առջևից ձախ եզրային գոտիով համընթաց ուղղությամբ երթևեկող և հետադարձ կատարող Mercedes մակնիշի ավտոմեքենան միջոցներ չի ձեռնարկել իր ավտոմոբիլի արագությունը իջեցնելու ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցի կանգնեցնելը: Պարզվել է նաև, որ նա հաշվի չի առել ասֆալտի ծածկույթի վիճակը, որը եղել է թաց և կիսասառած: Չի ընտրել այնպիսի արագություն. որը նրան հնարավորություն կտար կանոնների պահանջներին համապատասխան ապահովելու իր կողմից վարվող տրանսպորտային միջոցի լիարժեք կառավարումը: Արգելակել է` միաժամանակ մաներվելով դեպի ձախ, որի հետևանքով իր ավտոմոբիլի առջևի աջ անվադողով բախվել է Mercedes-ի ձախ առջևի հատվածին այնուհետև դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Daewoo-ին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փորձաքննությունը նշանակվել է ճՈ հետաքննչական բաժնի ավագ տեսուչ Էդուարդ Պողոսյանի որոշմամբ, իսկ փորձաքննությունը հիմանվորվել է վթարի վայրում կազմված սխեմայով, ավտոմոբիլների զննության արձանագրություններով, վարորդների տված բացատրություններով և դադաավտոտեխնիկական փորձաքննության 243 ա եզրակացությամբ: Հիշեցնենք, որ Ճվճըվ Արոյի մյուս որդին նույնպես զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից, ով միշտ փայլել է իր քրեական անցյալով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման և վերլուծության բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Էդուարդ Պողոսյանի կողմից նախապատրաստված նյութերի ընթացում պարզվել էր 2013 թվականի դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարի հետևանքով Mercedes, Volkswagen, և Daewoo մակնիշիների ավտոմեքենաների վարորդների ինքնությունը: Volkswagen-ը վարել էր Երևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ 21-ամյա Սարգիս Վարդանյանը, Mercedes-ը վարել էր Ազատության պողոտայի բնակիչ, 27-ամյա Արթուր Սիմոնյանը, իսկ Daewoo-ն ` Սարի Թաղի բնակիչ, 57-ամյա Վիտալի Նիկոլյանը: Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չէին եղել, իսկ վթարի հետևանքով Volkswagen-ի և Mercedes-ի բախման հետևանքով Volkswagen-ը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել մայթեզրի մոտ կայանված Daewoo-ին, որը շահագործվում էր՝ որպես տաքսի: Վթարի վայրում հավաքվածները պատմել էին, որ մեղավորը եղել էր Mercedes-ի վարորդը, ում մեղքով էլ տեղի էր ունեցել վթարը, իսկ վարորդը վթարից հետո իրեն պահել էր անվայել` բարձրաձայն հայհոյանքներ տալով և խոնարհ հարսի կերպարանք էր ստացել միայն այն ժամանակ, երբ վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները` գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում Mercedes-ի վարորդը փորձել էր հայավարի «խաղեր» տալ, սակայն դա նույնպես նրան չէր հաջողվել, քանի որ խաղի կանոները թելադրեցին Գայ-ի տղաները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Volkswagen-ի վարորդ Ս. Վարդանյանը հանրությանն հայտնի Ճվճըվ Արոյի որդին է, ով իրեն վթարի վայրում պահում էր համեստ և չէր խոչընդոտում ոստիկանների աշխատանքին: Հավաքվածներն էլ իմանալով դա՝ կատակում էին. «Խի՞ պտի խոչընդոտի, երբ որ ինքը մեղավոր չի, եկել տվել են իրա ավտոյին, ինքն էլ իր ավտոյով կպել ա կանգնած տաքսուն»: Հետաքննիչի հանձնարականով Mercedes -ն ու Volkswagen-ը տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող վայր: Ավելի ուշ SHAMSHYAN.com էին զանգահարել 2 քաղաքացիներ, ովքեր հայտնել էին, որ իրենք ականատես են եղել վթարին և վթարից հետո «Ճվճըվ» Արոյի որդի Ս. Վարդանյանը ինքն է հայհոյանքներ ու սպառնալիքներ տեղալով հարձակվել քաղաքացիների վրա ու ճանապարհային ոստիկանների ներկայությամբ սպառնացել հաշվեհարդար տեսնել մյուս կողմի վարորդի նկատամբ, եթե նա «վիզ չվերցնի», որ ինքն է մեղավոր: Զանգահարող կանանցից մեկը հայտնել էր, որ անգամ իր նկատմամբ էլ է Ճվճըվ Արոյի տղան սպառնալիքներ հնչեցրել և ինքը այդ պահին այդտեղ գտնվող ՃՈ աշխատակիցներին էր դիմել, սակայն նրանք իրեն օգնություն ցուցաբերելու փոխարեն ոմն Հայկազ ձաձայի հետ էին խոսում: Shamshyan.com-ը փորձել էր ՃՈ հետաքննչական բաժնից պարզել, թե արդյոք վարորդները եղել էին ոչ սթափ և ով էր եղել վթարի մեղավորը: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր