«Բորուսիայի» 9 խաղացողներ քյաբաբի պատճառով հիվանդացել են
Իսպանիայում հավաք անցկացնող Դորտմունդի «Բորուսիայի» մի շարք խաղացողներ առողջական խնդիրներ ունեն:
Գերմանական ակումբի 9 խաղացողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. Ռոման Բյուրկին, Ռոման Վայդենֆելերը, Մարկ Բարտրան, Անդրե Շյուրլեն, Կրիստիան Պուլիշիչը, Օմեր Տոպրակը, Յակոբ Լարսենը, Նուրի Շահինն ու Դոմինիկ Ռայմանը:
Բոլորի մոտ ախտորոշվել է աղիքային խանգարում: Նշվում է, որ հիվանդության պատճառ է դարձել հավի քյաբաբը, որը խաղացողների մեծ մասը Մարբելյոյում կերել էր:
Սակայն հույս կա, որ Բունդեսլիգայում հունվարի 14-ին վերսկսվող երկրորդ խաղաշրջանում՝ «Վոլֆսբուրգի» հետ խաղին բոլոր ֆուտբոլիստները ապաքինված կլինեն և պատրաստ կլինեն հանդիպմանը: