76984 դիտում
10:50 10-01-2018
Վանաձորի «Հացատուն ԳՏԱ » խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել նախկին քաղաքապետի 28-ամյա տղայի և էդմոն Մարուքյանի 43-ամյա եղբոր միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 9-ին, վիճաբանություն- ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Մյասնիկյան 1-ին փակուղու թիվ 6 հասցեում գործող «Հացատուն ԳՏԱ» խորտկարանում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տավրոսի 21-րդ փողոցի բնակիչ, 28-ամյա Արգիշտի Դարբինյանի և Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչ, 43-ամյա Քրիստ Մարուքյանի միջև:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակից են եղել ևս մի քանի հոգի և կան տեղեկութուններ, որ նրանք, հնարավոր, է մարմնական վնասվածքներ ստացած լինեն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Դարբինյանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի տղան է, իսկ Ք. Մարուքյանը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրն է, ով Վանաձորի քաղաքապետի թեկնածու էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2065 դիտում
19:31 28-11-2022
Մի քանի հարց նիկոլին. Գտա՞ր նախագահ Քոչարյանի միլիարդները, գտա՞ր Սաշիկի 50% փայաբաժինները. Արթուր Թովմասյան
2244 դիտում
14:30 28-12-2020
Միջադեպ ԱԺ-ում՝ Էդմոն Մարուքյանի ու Արմեն Խաչատրյանի միջև․ «Առավոտ»