BMW M5-ը 8 ժամ տևողությամբ դրիֆտի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ լիցքավորելով մեքենան ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բավարական կոնցեռնի BMW M5 նոր սերնդի սպորտային սեդանը համաշխարհային ռեկորդ է սահմանել դրիֆտի տևողությամբ:
ԱՄՆ Հարավային Կարոլինայում ավտոմեքենան 8 ժամ տևողությամբ դրիֆտի ընթացքում անցել է 374,17 կմ ճանապարհ:
BMW M5 սեդանի լիցքավորումը իրականացրել է նախորդ սերնդի մեկ այլ M5 մոդել, որը շարժվել է ռեկորդակիր M5-ին զուգահեռ և վառելիք մատակարարել ընթացքի ժամանակ:
Տևողությամբ ամենաերկար դրիֆտը գրանցել են Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները: