14053 դիտում
10:51 08-01-2018
«Հայոց հզոր բանակը» մարտական դիրքերին հատկացրել է մեծաթիվ նյութատեխնիկական սարքավորումներ՝ ուղղված դիրքապահ զինվորի անվտանգության բարելավմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2016թ. ապրիլյան պատերազմից հետո մեկնարկած «Հայոց հզոր բանակ» ծրագիրն առաջիկայում կամփոփի 10-րդ հոբելյանական փուլը։ Նախորդ 9 փուլերի ընթացքում ծրագրի նախաձեռնող Կարեն Հովհաննիսյանը սոցիալական ցանցերի օգտատերերի նվիրատվությունների շնորհիվ մարտական դիրքերին հատկացրել է մեծ թվով ռադիոկապեր, պլանշետներ, մարտկոցներ, նյութատեխնիկական սարքավորումներ, հատուկ նշանակության հեռադիտակներ, պարագաներ, որոնք ուղղված են դիրքապահ զինվորի առողջության և անվտանգության պայմանների էլ ավելի բարելավմանը։
Ինչպես նշում է «Հայոց հզոր բանակ» նախաձեռնության հեղինակ Կարեն Հովհաննիսյանը, տասը փուլերի ընթացքում բարերարների թիվն աստիճանաբար ավելացել է՝ այս պահին հասնելով 210-ի: Նվիրատվություններ կատարում են գրեթե բոլոր երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Գերմանիա, Բելգիա, Ֆրանիսա, Ավստրալիա, Մեքսիկա, Հունաստան, Ուկրաինա, Ջավախք, Հայաստան և այլն:
«Ձեռք բերվող նյութատեխնիկական միջոցների ցանկը համաձայնեցվում է սահմանային զորամասերի հրամանատարության հետ: Ծրագիրն ինքնանպատակ չէ, ուստի երկար քննարկում ենք, թե ինչն է առաջնային, որն է ավելի կարևոր»,- ասում է Կարեն Հովհաննիսյանը։
Նա նաև նկատում է, որ ապրիլյան պատերազմից հետո մեր դիրքերը դարձել են ավելի անվտանգ առաջին հերթին շնորհիվ բարձր տեխնոլոգիաների, տեսանկարահանող սարքերի և այլն: Իրականում դրանք ավելի են բարձրացրել դիրքապահ զինվորի անվտանգությունը, մեր սահմաններն ավելի են ամրապնդել, սակայն, ըստ նախաձեռնության հեղինակի, չպետք է սահմանափակվել միայն եղածով, այդ գործընթացն անընդհատ պետք է շարունակական լինի։
2017-ի վերջին օրերին Կարեն Հովհաննիսյանը «Հայոց հզոր բանակ» ծրագրի շրջանակներում Արցախի մարտական դիրքերում էր, որտեղ, ըստ նրա, ինչպես միշտ, մթնոլորտն «աշխատանքային» է։ Ամանորի օրերին տղաներն ավելի ուժեղացված են իրականացնում հերթապահությունն իրենց վստահված մարտական դիրքերում:
Ի դեպ, 2017թ. Կարեն Հովհաննիսյանը Հայրենիքին մատուցած ծառայությունների և Արցախի պաշտպանության բանակի հետ սերտ համագործակցության համար ի նշան երախտագիտության Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի կողմից պարգևատրվել է սպայական դաշույնով։
[b]«Հայոց հզոր բանակ» նախաձեռնություն
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
5169 դիտում
21:07 09-02-2018
Հանրային քննարկում՝ ուղղված սննդամթերքի անվտանգության բարելավմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1351 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
Այս բաժնից
598 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am
523 դիտում
11:52 23-11-2024
«Վերադարձի՛ր շարք»․ ՊՆ-ի սոցիալական հոլովակը
568 դիտում
11:34 23-11-2024
Կադրային վերջին փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային են, այլ աշխատանքային են․ Փաշինյան (տեսանյութ)