211652_close_icon
views-count11150 դիտում article-date 09:37 08-01-2018

Ամերիկյան օդուժը հետախուզական օպերացիաներ է անցկացրել ՌԴ սահմանների մոտ

ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող 2 ինքնաթիռներ՝ P-8A Poseidon-ը և ծանր անօդաչու RQ-4A Global Hawk-ը, նախօրեին հետախուզական օպերացիաներ են իրականացրել Ռուսաստանի՝ սևծովյան առափնյա հատվածում, հայտնում է Interfax-ը։ Ըստ տեղեկությունների՝ 12-2050 համարանիշով RQ-4A Global Hawk-ը մի քանի ժամ թռչել է Ղրիմի ափամերձ տարածքի երկայնքով՝ սկսած նրա արևմտյան ծայրամասից մինչև Կերչի նեղուցը և Կրասնոդարի մարզը՝ ընդհուպ մինչ Սոչի։ Միաժամանակ 168432 համարանիշով P-8A Poseidon-ը, որը օդ էր բարձրացել իտալական Սիցիլիա կղզու Սիգոնելլա ավիաբազայից, նկատվել է Սևաստոպոլի մոտակայքում և հասել մինչև Նովոռոսիյսկ։ Սա առաջին դեպքը չէ. հետախուզական օպերացիաները ԱՄՆ ՌՕՈՒ-ի կողմից արձանագրվել են նաև այս տարվա հունվարի 4-ին և 5-ին։

Նմանատիպ նյութեր