211652_close_icon
views-count1339 դիտում article-date 19:06 15-08-2023

Վճռաբեկի որոշմամբ՝ Արամ Դանիելյանի կինը զրկվեց 5500 քմ անտառի նկատմամբ սեփականության իրավունքից. «Հետք»

«Հետք»-ը գրում է. «Շուրջ երեք տարի տեւած դատական գործընթացներից հետո պետությանը կվերադարձվի Ծաղկաձորում ապօրինի սեփականաշնորհված 0.55 հեկտար մակերեսով անտառը։ Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող անտառապատ տարածքը կեղծ աճուրդում սեփականաշնորհել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գեւորգյանը։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը օգոստոսի 3-ի վճռով ուժի մեջ է թողել Վերաքննիչ դատարանի որոշումը, որն էլ ուժի մեջ էր թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Իսկ առաջին ատյանում՝ Եղվարդ քաղաքի դատարանը 2022թ․-ին վճռել էր բավարարել Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչել 2007թ․-ին Կոտայքի մարզպետարանի կազմակերպած աճուրդը։ Դատարանի վճռով՝ որպես անվավերության հետեւանք, անվավեր էր ճանաչվել Զարիկ Գեւորգյանի անունով 0.55 հա հողամասի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքը։ Կոտայքի մարզպետարանը պետք է Զարիկ Գեւորգյանին վերադարձնի 3.4 միլիոն դրամ գումար, որը նա անտառային հողի համար վճարել էր։

Վճռաբեկ դատարանի այս որոշումը կարեւոր է, քանի որ Գլխավոր դատախազությունը եւս 24 հողամասի աճուրդներ դեռ վիճարկում է դատարանում (գրեթե նույն փաստական հանգամանքներով)։ Ենթադրվում է, որ Վճռաբեկի այս որոշման պայմաններում մյուս բոլոր գործերում եւս դատախազության հայցերը վերջնարդյունքում կբավարարվեն։ Հայցերը դատարանում ներկայացնում է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Աղավնի Մադոյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նմանատիպ նյութեր