Դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին, դեպի արդարություն. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
«ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:
Սիրելի՛ հավատավոր զավակներ,
Ամանորի և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածհայտնության կենսանորոգ տոների առթիվ մեր սրտաբուխ շնորհավորանքներն ենք բերում ձեզ` մաղթելով քաջառողջություն և կենաց արևշատություն:
Տերունապարգև այս օրերին աղոթում ենք առ Աստված, որպեսզի 2018 թվականը ձեզ համար դառնա աստվածահաճո նոր իրագործումների տարի: Թող Աստվածհայտնությունն իր Լույսով և անարատությամբ առաջնորդի ձեր հոգիներին դեպի Մանուկ Հիսուս, դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին, դեպի արդարություն:
Աղբյուրը՝ [url=http://www.qahana.am/am/news/show/491536307]qahana.am[/url]: