3517 դիտում
15:29 02-01-2019
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար»
Օրեր անց, որպես հավատավոր զավակներ առաքելահաստատ Սուրբ Եկեղեցու, ցնծությամբ պիտի դիմավորենք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը:
Նոր տարին լավագույն պատեհությունն է նորոգվելու և նոր կյանք ապրելու համար. «…նորոգվեցե՛ք ձեր մտքով և հոգով ու հագե՛ք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծո՝ արդարությամբ ու ճշմարիտ սրբությամբ» (Եփեսացիներին Դ 23-24): Ինչպես որ իմաստուն մոգերն իրենց աչքերն ուղղեցին Բեթղեհեմի աստղին և առաջնորդվեցին դեպի Մանուկ Հիսուս, այնպես էլ դուք ձեր կյանքի բոլոր օրերի մեջ փնտրեք Տիրոջը, քայլեք Նրա ուղենշած ճանապարհով և եղեք Մարդացյալ Փրկչի Խոսքի ու Սիրո վկաները: Թող Աստվածհայտնության տոնը սիրով, հաճությամբ ու ցնծությամբ լցնի ձեր հոգիները: Ամեն: «ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ, ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ»:
Սուրբ Ծննդյան ավետիսով և օրհնությամբ՝ ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի
Լուսանկարը՝ aravot.am-ի
Նմանատիպ նյութեր
10411 դիտում
10:18 06-01-2018
Դեպի աստվածայինը, ճշմարիտն ու բարին, դեպի արդարություն. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան
2160 դիտում
11:21 24-05-2014
ՀՀԿ 15-րդ համագումարը մեկնարկեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքով
Այս բաժնից
406 դիտում
18:20 29-01-2025
Գործարկվելու է էլեկտրական շչակ
619 դիտում
18:07 29-01-2025
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցել է նախարարական կլոր սեղանին
700 դիտում
17:05 29-01-2025
Բանակն ամենաշատն ատողն այսօր դարձել է գերագույն գլխավոր հրամանատար. Ռուբեն Հակոբյան