Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն վերջին 15 տարում ամենաքիչ փախստականներին է ընդունել
Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն վերջին 15 տարիներին ամենաքիչ թվով փախստականներին է ընդունել, հաղորդում է USA Today-ը։
Պետդեպի տվյալներով՝ Թրամփի երդմնակալությոնից մինչ այսօր Միացյալ Նահանգներն ընդունել է 29.022 փախստականի, ինչը 2002 թվականից ամենացածր ցուցանիշն է համարվում։
2002 թվականին ԱՄՆ-ն ընդունել էր 29,468 մարդու։ Դա պայմանավորված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո խստացված միգրացիոն քաղաքականությամբ։