211652_close_icon

Մի քանի օրից բողոքի ցույցերը կդադարեն. Իրանի անվտանգության խորհուրդ

views-count15611 դիտում article-date 14:35 02-01-2018
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր հայտարարել է, որ երկրում բողոքի ցույցերը մի քանի երկրների ուղղորդությամբ՝ միջնորդավորված են կատարվում, փոխանցում է Ria Novosti-ն։ Նրա խոսքով՝ ցույցերի ետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Սաուդյան Արաբիան և հենց նրանք են ղեկավարում սոցցանցերի միջոցով այդ արշավները։ «Համաձայն մեր կողմից կատարված վերլուծության՝ Իրանի դեմ ուղղված հեշթեգերի մոտ 27 տոկոսը մշակել է Սաուդյան Արաբիայի կառավարությունը»,-ասել է Շամխանին և հավելել, որ մի քանի օրից այդ ցույցերն անպայման դադարելու են։

Նմանատիպ նյութեր