Կրասնոդարի սրճարաններից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 3 զոհ
                        Կարսնոդարի երկրամասի Լադոժսկայա ստանիցայի սրճարանում այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ուշ գիշեր ինքնաձիգով հրաձգություն  է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է  «Интерфакс»-ը:  
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 3  տղամարդու դի: 
Կորենովսկու շրջանի տարածքում իրականացված օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում կասկածյալները ձերբակալվել են:
Նշվում է, որ հրաձգությունը իրականացվել է ձերբակալվածներից մեկի  դստերը բռնաբարելու պատճառով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

