Ստոկհոլմում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կա 1 զոհ. հանցագործը Toyota-ով փախուստի է դիմել
                        Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում հրաձգություն  է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Aftonbladet-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ հրաձգության ժամանակ 1 մարդ է զոհվել։ 
 Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 2 տղամարդու։ Նրանցից մեկը, ով գլխի վիրավորում է ստացել՝  մահացել է։ Մյուսը ոտքից է վիրավորվել և նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ականատեսների խոսքով՝ հարձակվողը ինքնաձիգից է կրակել, նա դիմակով է եղել և փախուստի է դիմել սպիտակ Toyota մակնիշի մեքենայով։ 
Իրավապահները որոնում են հնարավոր հանցագործներին։ Հարուցվել է քրեական գործ։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

