Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ցրել է երկրի Ազգային ժողովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Աղբյուրը նշում է, որ ստորագրելով համապատասխան հրաման՝ երկրի ղեկավարը պաշտոնապես տվել է նախընտրական քարոզարշավի սկիզբը, իսկ նախքան այդ որոշումը կայացնելը, երկրի ղեկավարն ընդունել է վարչապետ Պաոլո Ջենտիլոնիին և օրենսդիր մարմնի երկու պալատների խոսնակներին:
Այժմ կառավարության ղեկավար Պ. Ջենտիլոնին պետք է նախարարների խորհուրդ հրավիրի, որի ժամանակ ընտրությունների օրը կորոշվի:
Նախատեսում է ընտրությունները մարտի 4-ին անցկացնել: