211652_close_icon
views-count2249 դիտում article-date 17:34 27-12-2017

ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձել է ակտիվ գործունեություն ծավալել, հասնել արդյունքների. Կարեն Բեքարյան

2017թ.-ին եղել են համանախագահների 10-ից ավել հաղորդագրություն ու հայտարարություն, այսինքն՝ միջինում ամսական 1 հայտարարություն: Նկատենք նաև համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունները, որոնք ավելի բարձր մակարդակի են: Եղել է համանախագահ երկրների ԱԳ նախագահների 5 հանդիպում, ինչպես նաև եղել է նախագահների ժնևյան հանդիպումը: Այսինքն՝ համանախագահությունը փորձել է բավականին ակտիվ գործունեություն ծավալել, հասնել արդյունքների: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը, ամփոփելով 2017 թվականին ԼՂՀ հիմնախնդիր կարգավորման ուղղված ջանքերը: Նա կարևորեց այն, որ բանակցային գործընթացը հիմնվել է հիմնականում վստահության մեխանիզմների ներդրման և սահմանների լարվածության թուլացման վրա, զուգահեռ փորձ է արվել «տեղից շարժել» բանակցային գործընթացի քաղաքական բաղադրիչը: Կարեն Բեքարյանն առանձնացրեց տարածաշրջանային և միջազգային զարգացումների ֆոնը և հավելեց, որ այստեղ հետաքրքիր պատկեր կա: Տարածաշրջանային գործընթացները գնահատելիս, նա նկատեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից քայլեր են արվել ՀՀ-ն տնտեսական ծրագրերից մեկուսացնելու ուղղությամբ: Այս համատեքստում Կարեն Բեքարյանը նաև նշեց Վրաստանի քայլը՝ Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության կնքված համաձայնագիրը, որը ենթադրում է Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն, ինչը Հայաստանի համար կարևոր է:

Նմանատիպ նյութեր