211652_close_icon
views-count3967 դիտում article-date 13:37 25-12-2017

Փորձի փոխանակում ՀԵՀ-ի և Արցախի հասարակական և երիտասարդական կառույցների ներկայացուցիչների միջև. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 23-24-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցները երկօրյա այցով Արցախի Հանրապետությունում էին։ Ծրագրի նպատակն էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների աշխատակիցներին հնարավորություն տալ փորձի փոխանակում իրականացնել Արցախի երիտասարդների և հասարակական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ։ Ծրագրի առաջին օրը ՀԵՀ ներկայացուցիչներն այցելեցին Ջրականում (Ջաբրայիլ) տեղակայված զորամաս։ Կատարվեց շրջայց զորամասում, տեղի ունեցավ հանդիպում զորամասի ղեկավարության և զինվորների հետ։ Այցի ընթացքում ՀԵՀ-ը զորամասին նվիրաբերեց առաջին անհրաժեշտության պարագաներ։ Երկրորդ օրը Երիտասարդական հիմնադրամի աշխատակիցները Ստեփանակերտում հանդիպում ունեցան տեղի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։ Ներկաները ծանոթացան Արցախում հասարակական գործընթացների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց Երիտասարդական հիմնադրամի գործունեությունը, խոսվեց ՀԵՀ մարզային կենտրոնների ծրագրերի մասին։ Արցախի ՀԿ-ների անդամներն իրենց հերթին ծանոթացրին հասարակական դաշտում տարվող աշխատանքների, առկա խնդիրների մասին. նշվեց, որ իրենց աշխատանքներում գերակշռում է սոցիալական բաղադրիչը։ Կողմերը փորձեցին գտնել լուծումներ, ուրվագծեցին համագործակցության եզրեր, առանձնացվեցին գործակցության ձևաչափերը։ Տեղեկացնենք, որ առաջիկայում Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր 11-րդ կենտրոնը կբացի Արցախում, և քննարկման ընթացքում նշված բոլոր կետերը, նկատառումները հաշվի կառնվեն ՀԵՀ Արցախի կենտրոնի աշխատանքներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր