Վարչապետն ու Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահը քննարկել են փոխգործակցության խորացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:
Շնորհավորելով պարոն Բելյանինովին Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ վարչապետն արդյունավետ է գնահատել երկկողմ գործակցությունը և համատեղ ներդրումային մի շարք ծրագրերի իրականացումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նոր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Մասնավորապես, քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, «Մեղրի ազատ տնտեսական գոտու» շրջանակում փոխգործակցությունը զարգացնելու հնարավորությունները: