29726 դիտում
12:53 20-12-2017
«Ծիրան» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց կամ առանց մակնշման սննդամթերք
Երևանի Հր. Քոչար 2ա հասցեում գործող «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ում իրականացված դիտարկման ընթացքում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները հայտնաբերել են թե տեղական արտադրության, թե ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Մասնավորապես՝ վաճառվել է թերի մակնշմաբ 76 կգ ընդհանուր քաշով 92 տուփ ապրանք՝ փաթեթավորված չրերի տեսականի, պանիր, հնդկաձավարի ալյուր, մարինացված ձուկ, կոնֆետներ, չիպսեր, սառը ծխեցված Սևանի սիգ, որոնց համար տրվել է արտադրանքի իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:
Տրվել է իրացումն արգելելու, 10 կգ և 46 տուփ ժամկետանց սննդամթերքի (պանիր, բուժենինա, սուջուխ, խոզի մեջքամիս, կետչուպ) իրացումը կասեցնելու կարգադրագիր: Ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:
Նմանատիպ նյութեր
13524 դիտում
17:32 17-08-2016
«Նոր Զովք» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց և այլ խախտումներով սննդամթերք
Այս բաժնից
460 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
418 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
991 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան