5423 դիտում
18:44 19-12-2017
Ռուսաստանում նախկին քաղաքապետը մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ
Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում ձերբակալվել է նախկին քաղաքապետ Օլեգ Սորոկինը, որն այժմ զբաղեցնում է մարզային խորհրդարանի փոխխոսնակի խաշտոնը: Նրան հատկապես խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանք է առաջադրվել: Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-42410094]BBC[/url]-ն:
Հետաքննության վարկածով՝ Սորոկինը, քաղաքապետ աշխատելու ժամանակ, «կաշառք է վերցրել առարկայական ապօրինի ծառայություն մատուցելու տեսքով, առանձնակի խոշոր չափով»:
Հետաքննության տվյալներով՝ 2012թ. Նիժնի Նովգորոդի շրջանի Պետական գույքի նախարարությունը աճուրդի դրել շրջանում 14 հողատարածքների վարձակալության պայմանագրերի կնքման իրավունքը: Աճուրդի արդյունքները բողոքարկել է մասնակից ընկերություններից մեկը: Եվ այդ ժամանակ Սորոկինը իր մերձավորի միջոցով այդ ընկերությանն է առաջարկել 1 մլն դոլար՝ բողոքը հետ վերցնելու պայմանով: Հետաքննությունը դա գնահատել է որպես կաշառակերություն:
Նմանատիպ նյութեր
1946 դիտում
15:40 17-09-2021
Արտաշավանի նախկին ղեկավարը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ. aravot.am
Այս բաժնից
760 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
766 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1165 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել