211652_close_icon
views-count13663 դիտում article-date 22:15 17-12-2017

Ռեջեփ Էրդողան. Աստծո օրհնությամբ մենք Արևելյան Երուսաղեմում կբացենք Պաղեստինում Թուրքիայի դեսպանատուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Արևելյան Երուսաղեմը երբևիցէ կդառնա պաղեստինյան պետության մայրաքաղաքը և Անկարան կկարողանա այնտեղ իր դեսպանատունը բացել: «Մենք Արևելյան Երուսաղեմն արդեն հայտարարել ենք պաղեստինյան պետության մայրաքաղաք, սակայն առայժմ չենք կարող այնտեղ մեր դեսպանատունը բացել, քանի որ ներկա պահին Երուսաղեմը օկուպացված է», հայտարարել է Էրդողանը: Թուրք առաջնորդի խոսքերով, Անկարայի համար անընդունելի է ԱՄՆ-ի Դոնալդ Թրամպի որոշումը՝ Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք, որն ընդունվել է «սիոնիստական տրամաբանությամբ»: «Նրանք, ովքեր այդ քայլին գնացել են՝ ի հեճուկս ՄԱԿ-ի որոշումների գործում են «Մենք ձեզ չենք ճանաչում» սկզբունքով: Բայց մենք էլ ձեզ չենք ճանաչում», հավելել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր