6781 դիտում
23:11 15-12-2017
Տրանսպորտի նախարարը հյուրընկալել է ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրենին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 15-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU, ՀՄՄ) ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսիին: Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը և նախարարի` հասարակական հիմունքներով խորհրդական Ալբերտ Նալբանդյանը:
Ֆրանսուա Ռանսին Հայաստանում է Սպեկտրի կառավարման հարցերով տարածաշրջանային համագումարի և «Ռադիոկապի ռեգլամենտի գործնական օգտագործում» ՀՄՄ տարածաշրջանային սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար:
Ամփոփելով Երևանում անցկացված երկու միջոցառումները՝ Ֆրանսուա Ռանսին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միության աշխատանքներին ակտիվ մասնակցության համար:
Նախարարը նույնպես երախտագիտություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` հավաստիացնելով, որ Հայաստանն այսուհետ ևս աջակցելու է միության նախաձեռնություններին և որպես ՀՄՄ անդամ - պետություն՝ մշտապես կառուցողական դերում է հանդես գալու:
Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ռադիոհաճախականային սպեկտրի կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է մեր երկրի համար` հաշվի առնելով տարածաշրջանի առանձնահատկությունները, հարևան երկրների հետ այս ոլորտում ճիշտ փոխհարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը:
ՀՄՄ ռադիոկապի գրասենյակի տնօրեն Ֆրանսուա Ռանսին իր հերթին առաջնային համարեց միության անդամ-երկրների համաձայնեցված մոտեցումը` սպեկտրի կառավարման և օգտագործման կանոնակարգման գործում:
Նախարարն առաջարկեց 2018թ-ին նախատեսվող ՀՄՄ մի շարք միջոցառումներ կազմակերպել և անցկացնել Հայաստանում, որը համաձայնությամբ ընդունվեց:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
17:54 23-01-2019
Տրանսպորտի նախարարն ընդունել է ԱՊՀ ՀՄՄ գրասենյակի ղեկավարին
1871 դիտում
19:45 06-06-2017
ՀՀ տրանսպորտի նախարարը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների տրանսպորտի ոլորտի ղեկավարների խորհրդի նիստին
Այս բաժնից
1210 դիտում
19:48 22-11-2024
Սարգիս Գալստյանը լրտեսության համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման
721 դիտում
19:39 22-11-2024
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ
739 դիտում
19:26 22-11-2024
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին