Ֆիլիպ Լամ. Ժամանակն է բարեփոխել «Ոսկե գնդակը»
Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը կոչ է արել վերանայել աշխարհի լավագույն խաղացողի որոշման չափանիշները:
Վերջին 10 տարում մրցանակները նվաճել են Լիոնել Մեսին («Բարսելոնա») և Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»)՝ 5-ական անգամ:
«Եկել է ժամանակը «Ոսկե գնդակը» բարեփոխման ենթարկելու համար: Այն վերածվել է հարձակվողների շրջանում հեղինակության մրցույթի», ասել է Լամը:
Վերջին անգամ մրցանակը պաշտպաններից շնորհվել է Ֆաբիո Կանավարոյին՝ 2006 թվականին: