Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահին՝ վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը
Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ վերանայել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը և ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը։
Նշենք, որ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցն է տնտեսական, ռազմական ու քաղաքական ոլորտներում։
Հայտարարությունը նա արել է Կահիրեում կայացած Արաբական պետությունների լիգայի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը։
Վերջինս հավելել է, որ համաշխարհային հանրությունը պետք է ակտիվացնի պաղեստինյան խնդիրը լուծելու ուղղությամբ իր ջանքերը։