Պորոշենկոն Սաակաշվիլիին վարչապետի պաշտոն էր առաջարկել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն ժամանակին ցանկացել է վարչապետի պաշտոնում նշանակել։
Այդ մասին նա պատմել է Zik հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նա ողջ ժամանակ ակնարկել էր Յացենյուկին, որ ես եմ լինելու հաջորդ վարչապետը, սակայն, երբ ես իմացա այդ մասին, ասացի՝ «Պյոտր Ալեքսեևիչ, մի՞թե դա դուք եք ասում։ Նա պատասխանեց՝ ինչո՞ւ ոչ։ Ես ասացի՝ ոչ»,-ասել է Սաակաշվիլին։