Սաակաշվիլիին բարձր պաշտոն են առաջարկել Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում ընդդիմադիր առաջնորդների կողմից բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել:
«Բարձր պաշտոն զբաղեցնելու առաջարկներ են եղել ինչպես անձնական, այնպես էլ բաց զրույցներում, սակայն ես, բնականաբար, նման ծրագրեր չունեմ»,-ասել է Սաակաշվիլին Կիևից վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված ուղիղ հարցազրույցում:
Նրա խոսքով՝ իր սիրտը այնտեղ է՝ Ուկրաինայում, քանի որ պայքար է գնում, սակայն իր գոյությունը Վրաստանին է պատկանում: