19450 դիտում
22:01 10-12-2017
Ամերիկյան ռազմական տեխնիկայի արկածները լեհական ավտոճանապարհին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամերիկյան ռազմական շարասյունը Լեհաստանի արևմուտքում լռվել է ասֆալտապատ ճանապարհի հենց մեջտեղում, որի տեսագրությունը հայտնվել է համացանցում:
Բեռնատարների շարասյունը հաջողությամբ շարժվել է Լյուբեն քաղաքի մոտ, երբ վարորդներից մեկը որոշել է ճանապարհի եզրին կանգնել և ստուգել բեռնատարի արգելակները: Սակայն դա նրա մոտ անհաջող է ստացվել և մեքենան թաղվել է ճանապարհամերձ ջրանցքում:
Մեկ այլ բեռնատարով զինվորականները փորձել են դուրս բերել թաղված մեքենան, սակայն արդյունքում քարշակի դեր խաղացող բեռնատարն ինքն է կողաշրջվել:
Շարասյունը ճանապարհ են վերադարձրել միայն դեպքի վայր եկած էվակուատորի շնորհիվ: Համացանցի լեհ օգտատերերը սկսել են իրար հարց տալ, թե ինչպես է մոլորակի ամենաառաջադեմ բանակը ետ մղելու «ռուսների հարձակումը», եթե նրանք չեն կարողանում նույնիսկ մի ջրանցքի հարցը լուծել:
«Նման դաշնակիցով մեր գործերը վատ են», տխրությամբ նշել է օգտատերերից մեկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
445 դիտում
19:00 29-04-2024
Իսլամական բանկը վարկ կհատկացնի Թուրքիային
589 դիտում
11:52 29-04-2024
ԱՄՆ-ում տոռնադոների հետևանքով կան զոհեր