24387 դիտում
11:08 09-12-2017
ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի ներկայացուցիչները հաճելի անակնկալներով, հետաքրքիր խաղերով ու նվերներով այցելեցին հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող «Հույսի Մեծամոր» ՀԿ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Այդ առիթով երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀԿ Արմավիրի երիտասարդական կառույցի ներկայացուցիչների նախաձեռնությամբ, ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ պարոն Ա. Ղահրամանյանի հովանավորությամբ, տեղի ունեցավ այց ք. Մեծամորում գործող, հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող «Հույսի Մեծամոր» ՀԿ:
ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները Ա. Ղահրամանյանի ողջույնի խոսքը փոխանցեցին կենտրոնի շահառու երեխաներին, աշխատակիցներին, որտեղ նշվում էր, որ յուրաքանչյուր ոք ունի հավասար իրավունքներ, հաշմանդամություն ունեցող անձը չպետք է իրեն մենակ զգա, այլ հասարակության լիարժեք անդամ:
Երիտասարդները հաճելի անակնկալներով, հետաքրքիր խաղերով ու նվերներով ավելի ուրախ և հիշվող դարձրեցին ցերեկային կենտրոնի 20 շահառու երեխաների օրը: Նրանց ողջունեց ուրախ ծաղրածուն, կազմակերպվեցին խաղեր, մրցույթներ, ինչին սիրով միացան նաև ՀՀԿ Արմավիրի ԵԿ երիտասարդները:
Երեխաների վառվռուն աչքերն ու շնորհակալ հայացքները լավագույնս արտահայտում էին այն անկեղծ հուզմունքը, որ ունեին անակնկալ այցելությունից:
Հյուրերը կենտրոնին նվիրեցին զարգացնող խաղեր և գրենական պիտույքներ՝ կենտրոնի երեխաների առօրյա կիրառման համար:
«Հույսի Մեծամոր» ՀԿ նախագահ Մ. Սեդրակյանը շնորհակալություն հայտնեց և շատ կարևորեց այսօրինակ ուշադրությունը հաշմանդամ երեխաների նկատմամբ:
Երիտասարդները խոստացան կրկին հյուր գալ, քանի որ խոցելի խմբերը մշտապես գտնվում են ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ պարոն Ա. Ղահրամանյանի ուշադրության կենտրոնում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
881 դիտում
19:15 10-01-2017
Քաղաքապետը հանձնարարել է հրավիրել հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող Երևանի քաղաքային հանձնաժողովի նիստ