Քաղբանտարկյալ Իլգար Մամեդովը ազատ կարձակվի, եթե ներում խնդրի. Ադրբեջանի նախագահի օգնական
«Ադրբեջանում «Հանրապետական այլընտրանք» (ReAl) քաղաքացիական շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը կարող է ազատ արձակվել է բանտից եթե ներում խնդրի»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը: Հաղորդում է interfax.az-ը:
Նախագահի օգնականը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Արևմուտքի և Եվրոպայի որոշակի շրջանակների կողմից Ադրբեջանի վրա ճնշումների առումով:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/12/06/1084012/]Հիշեցնենք[/url], որ դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դատական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ՝ երկրի իշխանությունների կողմից 2014 թվականի ՄԻԵԴ-ի որոշմամբ քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու պահանջը չկատարելու պատճառով: