1678 դիտում
21:17 26-01-2021
Աբովյան քաղաքում «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին
«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է ոգեկոչման և հիշատակի միջոցառում՝ նվիրված պատերազմում անմահացած հայորդիներին։ Այն տեղի է ունենալու հունվարի 28֊ին՝ Հայոց բանակի օրը։
Վերոնշյալ օրը՝ ժամը 12։00֊ին, քաղաք Աբովյանի«Անմար կրակ》հուշահամալիրում կդրվեն մեր հերոսների լուսանկարները, որպեսզի ցանկացողները օրվա ընթացքում կարողանան ծաղիկներ խոնարհել։
Իսկ ժամը 16։00֊ին՝ Սարալանջ թաղամասի Տրդատ Մեծի զբոսայգում տեղի կունենա միջոցառում, որտեղ մեզ կմիանան «Արդվին», «Անդոկ», «Ժայռ» ազգագրական համույթները, ինչպես նաև քաղաք Աբովյանի դպրոցների պարային խմբեր։
Միասին կպարենք «Քերծի», «Կարնո Քոչարի» և«Յարխուշտա», որից հետո մոմավառության երթով՝ հոգևոր առաջնորդների գլխավորությամբ, կշարժվենք «Անմար կրակ» հուշահամալիր՝ մեր հերոսներին հարգանքի տուրք մատուցելու համար։
Բոլոր քայլերը համաձայնեցված են ՏԻՄ֊ի հետ։
«Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը հայրենասերների միավորում է, որը չունի որևէ քաղաքական ուղղվածություն։ Կազմակերպությունը ձևավորվել է 2020թ. սեպտեմբերի 28֊ին՝ ինքնաբուխ ձևով։
Հունվարից ներկայանում է որպես սոցիալական հասարակական կազմակերպություն ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպությունը եղել և մնում է սահմանի, սահմանապահի ընտանիքների և տեղահանված հայրենակիցների կողքին։
[b]«Հանուն սահմանի» հիմնադիր, քարտուղար Տիգրանուհի Դավթյան[/b]
Նմանատիպ նյութեր
20128 դիտում
12:15 07-12-2017
Երևանում կայացավ Ապրիլյան պատերազմում զոհված հայորդիներին նվիրված «Հարատև կռիվ» ֆիլմի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
448 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
868 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
754 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը