Վենեսուելան պատրաստ է հրաժարվել ԱՄՆ-ին նավթ մատակարարելուց. Մադուրո
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է հրաժարվել ԱՄՆ-ին նավթ մատակարարելու գործընթացից, հաղորդում է Ria Novosti-ն;
«Այն օրը, երբ նրանք չեն ցանկանա, որպեսզի մենք մեր նավթը վաճառենք իրենց, մենք կհավաքենք մեր իրերը և մեր նավթը կվաճառենք Ասիային. խնդիր չկա»,-մեջբերում է Hispan TV-ն Մադուրոյի խոսքը։
Նշենք, որ ներկա պահին Միացյալ Նահանգները հանդիսանում է վենեսուելական նավթի խոշորագույն գնորդը՝ օրական ստանալով1.9 մլն բարել նավթ։
Նշենք նաև, որ ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ սահմանել վենեսուելացի պաշտոնյաների դեմ, իսկ Կարակասը շարունակում է անհիմն համարել ամերիկյան սահմանափակումները։