211652_close_icon
views-count49226 դիտում article-date 09:44 01-12-2017

Խոսրովի անտառի հրդեհը մարող ռուսական ինքնաթիռի ծառայության համար 51 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խոսրովի անտառ պետական արգելո­ցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարո­ղանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը: Եվ ահա «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա­ռավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակ­ցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ նաև, որ հրդեհաշիջման աշխա­տանքներն իրականացնելու նպատա­կով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործ­ման համար տրամադրված վառելանյու­թի պաշարների վերականգնման նպա­տակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր