833 դիտում
15:31 06-12-2014
Պետբյուջեից 500 մլն դրամ կհատկացվի սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնմանը
Սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելուն միտված ծրագրի ընդլայնման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման համար կհատկացվի 500 մլն դրամ: Ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, ովքեր ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում:
Սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երեւանի 8 կլինիկայի, ինչպես նաև Գյումրիի ԲԿ-ի և Գորիսի սրտաբանական կենտրոնի ղեկավարների ու սրտաբանների, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ ևս մեկ անգամ քննարկվեցին ծրագրի իրականացման մանրամասները:
Արմեն Մուրադյանը նշեց, որ այն բխում է հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրից և իրականացվելու է նրա հովանու ներքո։ Հաշվի է առնվել, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է և, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։
Ներկայացվեցին ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված և շրջանառության ժամանակ մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա լրամշակված չափորոշիչները։ Դրանցում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Նախարարը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել տարբեր մարզերից ևս հիվանդներին հնարավորինս կարճ ժամկետում տեղափոխելու ինվազիվ սրտաբանական ծառայություններ իրականացնող Երևանի և մարզային այն կենտրոններ, որոնք կընդգրկվեն ծրագրում։
Մանրամասն քննարկվեցին ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից հիվանդների տեղափոխման և ծրագրում ընդգրկելու կազմակերպական հարցերը։ Կարևորվեց կենսականորեն անհրաժեշտ ժամկետները չկորցնելու հարցը։
«Աշխատանքներն այնպես պետք է կազմակերպենք, որ հենց սկզբից հիվանդի վիճակը ճիշտ գնահատվի, նվազագույնի հասցվեն հնարավոր բոլոր ռիսկերը և ապահովվի քաղաքացու իրազեկվածությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։
Այս առումով ևս մեկ անգամ անդրադարձ կատարվեց շտապբուժօգնության ծառայության, ինչպես նաև առողջության առաջնային օղակի մասնագետների պատրաստվածությունը։ Ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը վստահեցրեց, որ շտապբուժօգնության բոլոր բրիգադներն ունեն էլեկտրասրտագրության հնարավորություն, իսկ բժիշկները` մասնագիտական անհրաժեշտ պատրաստվածություն` էլեկտրասրտագրության շեղումները ճիշտ գնահատելու համար։
«Այս ծրագիրը սոցիալական պատասխանատվություն է պարտադրում, և պետք է աշխատանքներն այնպես կազմակերպենք, որ կյանքեր փրկելուն միտված ծրագիրն իսկապես նպատակին ծառայի»,-ասաց նախարարը` շեշտելով, որ խիստ հսկողություն է սահմանվելու հաստատված չափորոշիչների կիրառման նկատմամբ։ Նա հանձնարարեց մինչև տարեվերջ փորձարարական ծրագիր իրականացնել` իրական պահանջարկը և կլինիկաների հնարավորությունները հստակեցնելու նպատակով։
Նշվեց, որ ծրագրի իրականացման և որակի վերահսկողությունը կիրականացնի նախարարին կից մշտադիտարկման խորհուրդը։ Անդրադարձ կատարվեց նաև մոնիթորինգի իրականացման չափորոշիչներին, կազամկերպական, ֆինանսական և այլ հարցերին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարեց ներկայացված չափորոշիչներում խմբագրումներ կատարել` հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում կատարված առաջարկները։
Նմանատիպ նյութեր
49226 դիտում
09:44 01-12-2017
Խոսրովի անտառի հրդեհը մարող ռուսական ինքնաթիռի ծառայության համար 51 մլն դրամ կհատկացվի պետբյուջեից. «Ժողովուրդ»
1677 դիտում
09:11 18-09-2019
Կառավարության անդամների գործուղումների համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 250 մլն դրամ․ «Ժողովուրդ»
1192 դիտում
10:34 03-11-2023
ԱԳՆ կարիքների համար 2024-ին պետբյուջեից 16,6 մլրդ դրամ կհատկացվի
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար