Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր պաշտոններից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Կոպենհագենում տեղի է ունեցել ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում այդ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Հերմինե Նաղդալյանին փոխարինել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Այս փոփոխությունը բացատրվել է հանձնաժողովում Հովհաննիսյանին տեսնելու Հայաստանի իշխանության ցանկությամբ:
Այսպիսով՝ մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում են Արմեն Ռուստամյանը և Արփինե Հովհաննիսյանը: Հերմինե Նաղդալյանը հետևողականորեն դուրս է մղվում բոլոր այն պաշտոններից, որոնք նախկինում զբաղեցրել է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]