2441 դիտում
23:28 29-01-2019
Քննարկվել է ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է քննարկում ծագման երկրի հավաստագրի տրամադրման թվայնացմանն ուղղված ծրագրի իրականացման վերաբերյալ:
Ծրագիրն իրականացնում է Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը և ՀՀ առևտրարադյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը:
Հանդիպման ընթացքում նշվել է, որ ուսումնասիրվել են Հայաստանում գործող հավաստագրերի տրամադրման ընթացակարգերը և այլ երկրների էլեկտրոնային հավաստագրերի տրամադրման փորձը, ինչպես նաև ծագման երկրի հավաստագրերի տրամադրման թվային համակարգի և դրա գործողությունների շրջանակի վերաբերյալ Հայաստանի գործարար համայնքի տեսակետներն ու առաջարկները: Արդյունքում մշակվել է Հայաստանի ծագման հավաստագրերի տրամադրման թվայնացման համակարգի կառուցվածքը, համակարգում փաստաթղթերի և անհրաժեշտ տեղեկատվության ներկայացման, գնահատման և հավաստագրերի տրամադրման քայլերի հաջորդականությունը:
Առևտրարադյունաբերական պալատը աշխատանքներ է իրականացնում ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ:
Քննարկման մասնակիցներին ներկայացվել են ծագման հավաստագրերի էլեկտրոնային համակարգի գործարկման հնարավորությունները։Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում էնվազեցնելդիմումների ներկայացման և հավաստագրերի տրամադրման ժամկետները, կրճատել ծագման հավաստագրերի ձեռքբերման համար տնտեսավարողների ծախսերը, նվազեցնել տնտեսավարողի և ծագման հավաստագրի տրամադրման համար պատասխանատու անձանց միջև հաղորդակցությունը`նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը, բարելավել հաշվետվողականությունը,աշխատանքների թափանցիկությունը և այլն:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը կարևորել է նման համակարգի ստեղծումըը` նշելով, որ այն կհեշտացնի բիզնեսի աշխատանքը և, միաժամանակ, կբարձրացնի թափանցիկության մակարդակը։ Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ նախարարությունը պատրաստակամ է օժանդակելու այս նախաձեռնության իրականացմանը:
Նմանատիպ նյութեր
6288 դիտում
19:33 30-11-2017
Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության կարգը կհստակեցվի ու կպարզեցվի
1561 դիտում
20:04 18-02-2020
ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման խնդիրները
Այս բաժնից
1150 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
4624 դիտում
23:09 21-12-2024
Այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Մեծանուն հայի տեսակ Կառլեն Եսայանի ծննդյան 91֊րդ տարեդարձն է
1066 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային