1282 դիտում
15:11 29-01-2016
Դյուրացվում են որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Որակավորման վկայականների տրամադրման գործընթացում քաղաքացիների համար վարչարարության բեռը նվազեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» որոշման մեջ:
Այսպիսով՝ դիմումատուները կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել դիմումներ համապատասխան որակավորման վկայական ստանալու համար: Որոշմամբ առաջարկվում է «[email protected]» փոխարինել «www.e-gov.am» կայքով, որը քաղաքացիներին կտա որակավորման վկայականների տրամադրման համար ներկայացվող փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը «www.e-gov.am» միասնական կայքի միջոցով ներկայացնելու հնարավորություն: Կառավարությունն ընդունել է նաև համապատասխան որոշումներ էլեկտրոնային եղանակով ՀՀ-ում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման վկայական ստանալու և Քիմբերլի գործընթացի հավաստագիր ստանալու համար: Որակավորման վկայականների, հավաստագրերի տրամադրման գործընթացներում էլեկտրոնային համակարգի ներդրումը կնպաստի վարչարարության կրճատմանը:
Կառավարությունը սահմանել է սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները, դրանց ներկայացվող պահանջները և շուկայահանման կարգը: Այս բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանն` իրացվող համապատասխան արտադրանքի շուկայահանման կարգի սահմանման և, համապատասխանաբար, դրա անվտանգության ապահովման միջոցով: Որոշման նպատակն է ապահովել շուկայում առկա չափման միջոցների ճշգրտությունը, ինչը կհանգեցնի սպառողի կողմից ՀՀ օրենսդրությանը չհամապատասխանող արտադրանքի օգտագործման բացառմանը: Արդյունքում՝ սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոցները շուկայահանումից առաջ կենթարկվեն առաջնային ստուգաչափման և/կամ տեսակի հաստատման:
Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների անհրաժեշությամբ պայմանավորված կառավարությունը որոշել է միաձուլել Էջմիածնի ու Արմավիրի հարկային տեսչությունները՝ կազմավորելով Կոտայքի տարածքային հարկային տեսչություն, ինչպես նաև միաձուլելով Կոտայքի ու Նաիրիի տարածքային հարկային տեսչությունները՝ կազմավորել Արմավիրի տարածքային հարկային տեսչություն: Իրականացվող բարեփոխումների նպատակն է նվազագույնի հասցնել հարկային մարմնի ստորաբաժանումների թիվն` աշխատանքային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, տեղաբաշխման և անձնակազմի օպտիմալացման միջոցով:
Նմանատիպ նյութեր
6288 դիտում
19:33 30-11-2017
Ապրանքների ծագման հավաստագրերի տրամադրման և փորձաքննության կարգը կհստակեցվի ու կպարզեցվի
14690 դիտում
18:01 25-10-2017
ԵԱՏՄ-ում վարորդական վկայականների տրամադրման նոր կանոններ կսահմանվեն. Aravot.am
18842 դիտում
23:42 25-11-2021
37 անձի մեղադրանք է առաջադրվել կաշառքով վարորդական իրավունքի վկայականների տրամադրման, ձեռքբերման համար
Այս բաժնից
1993 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21280 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու