211652_close_icon
views-count4328 դիտում article-date 08:44 30-11-2017

Սխալն ուղղելու բացառիկ հնարավորություն. ինչո՞ւ չանեն. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Վրաստանում շատ խոսակցություններ կային, որ ԵՄ-Վրաստան համագործակցությունն ազնիվ չի լինելու, իշխանությունները փորձելու են բարեփոխումների անվան տակ գումարներ ստանալ Եվրամիությունից, վստահ եմ` Հայաստանում խոսակցությունները ևս այս տրամաբանության մեջ են տեղավորվում: Երկուսն էլ հնարավոր է: Հնարավոր է՝ լինեն իրական բարեփոխումներ, բայց հնարավոր է և՝ չլինեն, դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, այս համաձայնագիրն առաջիններից է իր տեսակի մեջ, երբ համաձայնագիր է կնքվում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրի հետ, մեզ հայտնի չէ, թե ինչպես են այս համաձայնագրի վավերացումը պատկերացնում ՀՀ իշխանություններն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությունը: Հայաստանը չի կարող չվավերացնել համաձայնագիրը ողջ ծավալով, որոշ կետեր գուցե փորձ արվի բաց թողնել, բայց դրանք միանշանակ լինելու են ՀՀ-ԵՄ բանակցությունների թեմա, քանի որ ԵՄ-ում կարծում են, որ այս համաձայնագրով հնարավորություն են տվել Հայաստանի իշխանություններին ուղղել իրենց սխալը, սա դիտարկվում է՝ որպես զիջում, կարծում եմ, հաշվի առնելով այս հանգամանքը՝ համաձայնագիրը կվավերացվի, ԵՄ-ն բացառիկ հնարավորություն է տալիս, բացառիկ ծավալի ներդրումներ է անում այն երկրներում, որոնք անկեղծ են բարեփոխումներ իրականացնելու հարցում»,- «168 ժամի» հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը: Նա վստահ է, որ Հայաստանում ամեն ինչ չէ Ռուսաստանի վերահսկողության տակ, կան ոլորտներ, որոնցում Հայաստանի իշխանությունները կարող են իրականացնել անհրաժեշտ աշխատանքը: «Մոսկվան միայն արհեստական պատրվակ կարող է լինել: Ես այս կարծիքին եմ: Այս ամենը չի հակասում Եվրասիական տնտեսական միությանը: Ուստի ՀՀ իշխանությունները կիրականացնեն վավերացումը, սա բացառիկ հնարավորություն է, ինչո՞ւ պետք է չանեն»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր