211652_close_icon
views-count3745 դիտում article-date 10:08 29-11-2017

ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետին մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով ծառայության պետ՝ պայմանավորվածություն է ձեռք բերել նույն զորամասի իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ և 2017 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 20-ից 23:30-ն ընկած ժամանակահատվածում, իրային գույքի պահեստից յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը՝ պետությանը պատճառելով 1 մեկ միլիոն դրամ գույքային վնաս: Նշենք, որ Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանը կալանավորվել է, իսկ ահա իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր