ՊՆ զորամասի իրային ծառայության պետը մեղադրվում է նյութական միջոցներ հափշտակելու մեջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետևից դատարան է ուղարկում ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների մասով հարուցված քրեական գործերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ ՊՆ զորամասի իրային ծառայության պետ Ռաֆիկ Ամիրջանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներից մինչև 2017 թվականի հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շարունակաբար պահեստից հափշտակել է խոշոր չափերի՝ 782 հազար 350 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի իրային նյութական միջոցներ:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին: Գործը մակագրվել է Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]