«Բարսելոնայի» տնօրեն. Նեյմարի պատմությունից հետո ստիպված ենք պաշտպանվել
«Բարսելոնայի» տնօրեն Գիլյերմո Ամորը մեկնաբանել է հարձակվող Լիոնել Մեսիի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2021 թվականը՝ 700 մլն եվրո հրաժարագնով:
«Լարվածություն չի եղել: Լիոնելը անչափ երջանիկ է «Բարսելոնայում» և մենք ցանկանում ենք, որ նա այստեղ ավարտի կարիերան, երբ ցանկանա:
Ինչ վերաբերում է հրաժարագնին, ապա Նեյմարի հետ կապված պատմությունից հետո մենք պետք է պաշտպանենք մեզ», ասել է Ամորը:
Հիշեցնենք, որ ամռանը ՊՍԺ-ն 222 մլն եվրոյով կատալոնական ակումբից ձեռք բերեց Նեյմարին:


