Նիգերիայի հյուսիսում պայթյունի հետևանքով գրանցվել է 9 զոհ
Նիգերիայի հյուսիսում գտնվող Կոնո քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ֊ներին։
Նշվում է, որ ականապատ մեքենան պայթել է կիրակի երեկոյան թաղամասերից մեկի բանուկ փողոցում, որտեղի բնակչության մեծ մասը քրիստոնյա են։
Դեպքի այլ մանրամասներ առայժմ հայտնի չէ։