Նիգերիայի հյուսիս֊արևելքում՝ Մայդուգուրի քաղաքի կենտրոնական շուկայում պայթյուն է որոտացել։ Թղթակիցները հայտնում են 5 զոհի մասին, փոխանցում է BBC-ն։
Պայթուցիկ սարքը ենթադրաբար գտնվել է անկյունում կայանված ֆուրգոնում։
Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած պայթյունի ետևում, սակայն «Բոքա Հարամի» իսլամիստները նախկինի պես շատ ակտիվ են տարածաշրջանում։