211652_close_icon
views-count24965 դիտում article-date 10:09 28-03-2017

Վայոց Ձորում հայտնաբերվել է ապօրինի ձկնորսությամբ զբաղվողների խումբ, ովքեր բնությանը պատճառել են 1 մլն-ից ավելի դրամի վնաս

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում օրեր առաջ Վայոց Ձորի մարզում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելու փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 24-ին, ժամը 19։30-ի սահմաններում, ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Վայքի բաժնի, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժանմունքի, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության Վայոց Ձորի մարզային բնապահպանական բաժնի աշխատակիցներն ապօրինի ձկնորսություն կատարելու կասկածանքով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Հեր-Հեր գյուղ տանող խաչմերուկի 1-ին 200 մետր հատվածից Վայքի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչներ, 33-մյա Սիսակ Մելոյանին, 30-ամյա Գևորգ Հարությունյանին, 27-ամյա Հայկ Ավետիսյանին, 36-ամյա Զորիկ Համբարձումյանին, Գավառ քաղաքի Ազատության փողոցի բնակիչ, 24-ամյա Զոհրաբ Գրիգորյանին, Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու բնակիչ, 36-ամյա Նարեկ Գևորգյանին։ Ոստիկանության Վայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել նաև Զ. Համբարձումյանի վարած Ford Transit մակնիշի 50 VՏ 001 համարանիշի և Ն. Գևորգյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 34 ՍP 182 համարանիշի ավտոմեքենաները։ Ընթերակաների ներկայութամբ զննություն է կատարվել և Ford-ի բեռնախցիկում հայտնաբերվել է «Կարասիկ» տեսակի 1000 հատ ձուկ, 327 խեցգետին, 1 հատ ձկնորսական ցանց, իսկ ГАЗ 3110-ի առջևի աջ նստատեղից հայտնաբեվել է «Կարմրախայտ» տեսակի 11 ձկներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից 2 հոգին խոստովանել են, որ ձկները որսացել են իրենք Վայոց Ձորի մարզի Հեր-Հեր ջրամբարի սկզբնամասից։ Ըստ փորձագետի նախնական եզրակացության՝ բնությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 1 մլն 155 հազար դրամ։ Բոլոր բերման ենթարկվածները ստորագրությամբ բաց են թողնվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր