211652_close_icon
views-count15360 դիտում article-date 09:51 25-11-2017

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակ է գրել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀԺԿ նախկին համակիր, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը նամակով դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ տեղեկացնելով, որ Հայաստանը հրաժարվում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։ «Ես մեծ հույսեր եմ կապում այս նամակի հետ, քանի որ Հայաստանը համաձայնագիր Է ստորագրել ԵՄ-ի հետ, իսկ այդ համաձայնագրի առաջին կետերը վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Վիրաբյանը։ Նա նաև նշեց, որ այս ընթացքում ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը իրեն համոզել է հրաժարվել բողոքից, քանի որ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել ՄԻԵԴ որոշումը չկատարելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր