211652_close_icon
views-count2946 դիտում article-date 11:00 03-11-2016

Գրիշա Վիրաբյանը մտադիր է մասնակցել 2017-ի խորհրդարանական ընտրություններին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում բռնությունների ենթարկված և Բելգիայի Թագավորության կողմից քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը ցանկանում է մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ [b]- Պարոն Վիրաբյան, ինչո՛ւ եք որոշել նման քայլի գնալ։[/b] - Որոշել եմ վերականգնել Հայաստանի քաղաքացիների իրավունքները։ Այն քաղաքացիները, որոնք ծնվել են Հայաստանում, ունեն ՀՀ-ում մշտական ապրելու իրավունք, բայց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների պատճառով գտնվում են դրսում, նրանք իրենց հայրենիքում ընտրելու և ընտրվելու իրավունք պետք է ունենան։ Նման հարյուր հազարավոր մարդիկ կան, որոնք ապրում են Ռուսաստանում ու այլ երկրներում, որոնցից մեկն էլ ես եմ։ Ճիշտ է, աշխատանքի պատճառով չէ, որ Բելգիայում եմ, բայց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն ապացուցեց, որ իմ բացակայությունն արդարացված է: Բելգիայի Թագավորության տված քաղաքական ապաստանը դա հիմնավորում է, բայց դա չի նշանակում, որ ես իրավունք չունեմ Հայաստանում մասնակցել ընտրություններին։ Ու ես որոշել եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Ես խորհրդակցելու եմ փաստաբանների հետ օրենքի համապատասխան կետը փոխելու համար։ Այդ հարցով ես պետք է դիմեմ նաև Սահմանադրական դատարան։ [b]- Այսինքն, եթե հաջողվի իրավական այդ խնդրին լուծում տալ, դուք որևէ կուսակցության համամասնական ցուցակով պետք է ընտրություններին մասնակցեք։[/b] - Այո, եթե գտնեմ մի ընդդիմադիր կուսակցություն, որին կվստահեմ։ Դեռ ժամանակ կա քննարկելու այդ հարցը, առայժմ իմ առաջին խնդիրը իրավական այդ արգելանքը չեղարկելն է: Ես առաջիկայում կգամ Հայաստան, հատկապես որ իմ քրեական գործերով դեռ անելիք ունեմ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր